26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիլլարի Քլինթոնը կոչ է արել “Սիրիայի բոլոր ընկերներին” համախմբել ջանքերը /վիդեո/

Արաբական երկրների լիգան կիրակի Կահիրեում կայացած նիստից հետո հրապարակել է մի բանաձեւ, որով կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խաղաղարար զորաբաժին ուղարկել Սիրիա, հայտնում է “Associated Press”-ը:

Այս բանաձեւում նշվում է նաեւ Սիրիայում ԱԵԼ-ի առաքելության ավարտի մասին` աշխատանքային պայմանների բացակայության պատճառով:

Կահիրեի նիստին ԱԵԼ-ի ներկայացուցիչները որոշել են նաեւ փետրվարի 24-ին Թունիսում կազմակերպել “Սիրիայի ընկերների” հանդիպում, որը կլինի  Բաշար ալ-Ասադի ռեժիմի արաբական եւ եվրոպական հակառակորդների միություն: Այս միության ստեղծման գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը արգելափակեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը Սիրիայի վերաբերյալ:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, հիասթափվելով ԱԽ-ի քվեարկության արդյունքներից, ցանկություն են հայտնել այլընտրանքային ձեւով ներգրավվել Սիրիայի խնդրի մեջ` անտեսելով ԱԽ-ի մշտական անդամներ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները: Մասնավորապես, Հիլլարի Քլինթոնը կոչ է արել “Սիրիայի բոլոր ընկերներին” համախմբել ջանքերը` ալ-Ասադի ռեժիմի տապալման եւ երկրում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

http://youtu.be/9gyd35HKrT8

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ