26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎՊ-ն դեռ Կոտայքի մարզում է, եւ ոչ միայն… Ժամանակ

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը շարունակում է Կոտայքի մարզում, այդ թվում Աբովյանի քաղաքապետարանում ստուգումները: ՎՊ լրատվական ծառայությունից “Ժամանակին” տեղեկացրել են, որ ստուգումներն ավարտելուն պես օրենքով սահմանված կարգով կամփոփվեն, կհաստատվեն ՎՊ խորհրդի կողմից, կհրապարկվեն եւ կտեղադրվեն ՎՊ կայքում:

Թերթը հիշեցնում է, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եւ նկատում է, որ ՎՊ ստուգումներն այստեղ սկսեցեիցն, երբ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները սրվել էին:

Ստուգվում են պետբյուջեից հատկացված  միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովումը:

“Ժամանակը” առանձանցրել է նաեւ ՎՊ կողմից այս տարի իրականացվող մի քանի ստուգումներ. ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված զնշարժ եւ շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման եւ արդյունավետության /ՌԴ հաշվիչ պալատի/ հետ, ՀՀ մի շարք գերատեսչություններում`արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, արդարադատության, կրթության եւ գիտության, տարնսպորտի եւ կապի նախարարություններում նախատեսվող ստուգումները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ