27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օբաման առաջարկել է կրճատել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնության չափը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2013-ի բյուջեի նախագծում առաջարկել է 27 մլն 219 հազար դոլար տնտեսական օգնություն առաջարկել Հայաստանին, այսինքն` 32 տոկոսով քիչ 2012-ին նախատեսված օգնության չափից, որը կազմում էր 40 մլն դոլար:

2013-ի ծրագրում ներառված չեն թմրամիջոցների եւ իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության եւ առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակներում հատկացվելիք օգնությունը, սակայն եթե նույնիսկ դրանք էլ ներառենք օգնության մեջ, այդ դեպքում կրկին 19 տոկոսով քիչ կլինի 2012-ին բյուջեով նախատեսված օգնությունից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է, որ սա տխրեցնող փաստ է, սակայն իրենք զարմացած չեն  Օբամայի վարչակազմի նման որոշման վրա:

Ռազմական ոլորտում Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող օգնությունը այս տարի հավասարաչափ կլինի: Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության մասին նախագծում ընդհանրապես չի նշվում: 2013-ի բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին տրամադրվող օգնության ամենամեծ չափաբաժինը Վրաստանինն է: Իսկ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող գումարները հետեւյալն են.

Տնտեսական օգնություն. Հայաստան` 27,219,000 դոլար, Ադրբեջան` 11,029,000 դոլար: Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում. Հայաստան` 2,700,000, Ադրբեջան` 2,700,000: Միջազգային զինվորական կրթություն. Հայաստան` 600,000, Ադրբեջան` 600,000: Թմրամիջոցների եւ իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողություն. Հայաստան` 2,824,000, Ադրբեջան` 1,226,000: Առողջապահություն. Հայաստան` 2,500,000, Ադրբեջան` —:

Օբաման առաջարկել է նաեւ միջազգային զինվորական կրթության եւ ուսուցման ծրագրերի շրջանակներում Թուրքիային տրամադրել 3 մլն օգնություն, այն դեպքում, երբ Հայսատանին նույն ծրագրերի համար 2,7 մլն է նախատեսվում հատկացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ