27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի դեմքի, առանց Ծառուկյանի` ԲՀԿ-ի, ապագա կոալիցիայի մասին խոսեց Ահարոն Ադիբեկյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք անց են կացվել 2012թ հուվարին ՀՀ բոլոր մարզերում 1200 չափահասների շրջանում եւ վերաբերում են ԱԺ գալիք ընտրություններին ընտրողների հավանական ակտիվությանը:

Ըստ սոցիոլոգիական հարցման` գալիք առաջիկա խորհրդարանակամ ընտրություններով հետաքրքրված է բնակչության 75 տոկոսը, որից 38 տոկոսը հստակ գիտի, թե իր ձայնը ում է տալու, 27 տոկոսը չգիտի` ում է քվեարկելու, 21 տոկոսը հետաքրքրվում է, բայց չի գնալու ընտրության: 2012-ին ընտրության կմասնակցեն 1,2 մլն մարդ: Հնարավոր է, որ հաջողված քարոզարշավները եւ արտաընտրական գործոնները բարձրացնեն բնակչության ընտրական ակտիվությունը, բայց այն չի գերազանցի 65 տոկոսը:

‘’Ընտրության գնացողների 35,6 տոկոսը այսպես կոչված ‘’ոսկե ձայներ ‘’ են, որոնք իրականում պահպանողական են  եւ դեմ են փոփոխություններին: Նրանց ձայների մեծ մասը պատկանում են կոալիցիոն ուժերին, այսինքն` այս ‘’ոսկե ձայները’’ իրականում հեղափոխական կամ ընդդիմադիր չեն’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի` Հանրապետականի շտաբները գործում են հանրապետության բոլոր համայնքներում եւ ամբողջ տարին: Եվ պետք է ընդունել, որ Հանրապետական կուսակցությունը միակ մասսայական, կայացած քաղաքական ուժն է, որը, ի դեպ, կարողանում է օգտվել քաղաքական իշխանությունից:

‘’ՀՀԿ-ի պես մնացած քաղաքական ուժերը չունեն այդքան ռեսուրս: Ծառուկյանին ԲՀԿ-ից հանեք` այնտեղ էլ թիմ չկա, Արթուր Բաղդասարյանին ՕԵԿ-ից հանեք` թիմ չկա: ՀՅԴ-ն ունի թիմ, բայց փոքրաթիվ է’’,- ասաց սոցիոլոգը: Նրա խոսքով` եթե ՀՀԿ-ն միայնակ գնա իշխանության, ապա մեծամասնություն չի կազմի, նրան պետք կլինի կոալիցիայով գնալ ընտրության:

Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, որպեսզի չկորցնի նախարարական աթոռները:  Սոցիոլոգի կարծիքով, ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը  նույնպես կլինեն ապագա Ազգային ժողովում:

‘’ՀԱԿ-ը դեմք չունեցող քաղաքական ուժ է, որն ունի ՀՀՇ-ի վաղուցվա հիվանդությունը` թե մենք համազգային շարժում ենք, եկեք միացեք մեզ, քանի որ առանձին դուք ոչ մեկին պետք չեք’’,- կարծիք հայտնեց Ահարոն Ադիբեկյանը: Անդրադառնալով ‘’Ազատ դեմոկրատներ’’-ին, Ադիբեկյանը նկատեց, որ այդ քաղաքական ուժն այսօրվա դրությամբ մարդկանց պետք չէ, եւ եթե հանդես գան ‘’Ժառանգության’’ հետ, ապա նրանց կարող է օգնել Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակության գործոնը և իդեալական նախագահի իմիջը:

‘’Րաֆֆի Հովհաննիսյանը չունի ռեսուրս, թիմ, հավատող, նա ‘’Ժառանգության’’ լոկոմոտիվն է եւ կարող է դառնալ նաեւ ‘’Ազատ դեմոկրատներ’’-ի լոկոմոտիվը’’,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ