27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանն ընդունել է դերծովակալ Մարկ Մոնտգոմերին

Փետրվարի 14-ին աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ ՀՀ պաշտպանության նախարության միջեւ իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի եւ Աֆղանստանի  առաքելությունների ընթացքում ցուցաբերված եւ ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի ընթացքում կայացել է նաեւ դերծովակալ Մ.Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող  հարցեր: Դերծովակալ Մ.Մոնտգոմերին այցելել է նաեւ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ