27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնապահպանների ահազանգը

Բնապահպան ակտիվիստների փոխանցմամբ` երբ իրենք  փորձել են Մաշտոցի այգում ցելոֆանե տոպրակ ամրացնել  կրպակի երկաթե կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար, մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը:

Ակտիվիստների կարծիքով` դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել : Նրանց կես ժամ ժամանակ է տրվել տոպրակը հանելու համար:

Այս պահին այգում ակցիայի մասնակիցների թիվը 14 է: Երիտասադներն ակնկալում են Երևանի ազատ քաղաքացիների, ԱԺ պատգամավորների և Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, կոչ անելով միանալ իրենց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ