27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռ. Քոչարյանով ճանապարհ հարթեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ “Հրապարակ” օրաթերթը հաշտության պայմանագիր են ստորագրել դատարանում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը թերթից պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Միաժամանակ հայցվոր կողմը պահանջում էր փոխհատուցել 6 մլն դրամ, որից 3 մլն-ը` վիրավորանքի եւ զրպարտության, իսկ մյուս 3-ը` դատական ծախսերի համար:

Հոդվածագիր Լուսինե Պետրոսյանից Henaran.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ լրատվամիջոցը պարտվեց:

“6 միլիոն դրամի պահանջ ներկայացնելը եւ դրանից հրաժարվելը հուսով եմ,  չեք գնահատում որպես Քոչարյանի մեծահոգություն: Հիշեցնեմ, խոսքը նույն Քոչարյանի մասին է, որը շատ ավելի անմեղ լուրերի եւ ոչ թե իր քաղաքական անցյալը գնահատող հրապարակման համար մի քանի այլ թերթերից հազարավոր դոլարների փոխհատուցում ստացել էր”,-ասաց Լուսինեն:

Լրագրողը համոզված է, որ Քոչարյանը դրամական պահանջներից հրաժարվեց եւ հաշտություն առաջարկեց այն փոփոխության արդյունքում, ինչը Լուսինե Պետրոսյանը  համարում  է  անձամբ իր ձեռքբերումն ու հաղթանակը: “Եթե հիշում եք ՀՀ ՄԻՊ-ը դիմեց ՍԴ Քաղ. օր 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով իմ դիմումի հիման վրա եւ ՍԴ որոշումից հետո ինքս նույնիսկ հոդվածն էի վերնագրել “Քաղ. Օր. 1087.1 հոդվածի կիրառումը փոխվեց”:

Քոչարյանի եւ “Հրապարակի” միջեւ կնքված հաշտության տեքստում հենց ՍԴ որոշումն էլ վկայակոչված է, որպես դիրքորոշման վերանայման առիթ”,-ասաց Լուսինեն:

Վերջինս վստահ է, որ Քոչարյանը պետք է ավելի քան գոհ լինի հաշտությունից, քանի որ Լուսինեի կարծիքով` “ քաղաքական ու  դիվանագիտական սկանդալ կլիներ” :

“Եթե որպես իրեն տրված իմ բացասական որակումների հիմնավորում /որոնք դարձյալ կրկնեմ`ես որեւէ տառով չեմ վերանայում/ դատարանում մեջբերվեին Քոչարյանից անմիտ ու հայհոյախառն արտահայտություններ կամ Wikileaks-ի մերկացումներն ու տեղեկությունները: Այնպես որ հաշտությունը կնքեցին ճիշտ ժամանակին”,-ասում է Լուսինեն` նկատելով, որ “Հրապարակը” նույնպես պետք է գոհ լինի:

“Օրերս առաջադրվել եմ լրագրության ասպարեզում միջազգային բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար: Չգիտեմ կշահեմ թե չէ, բայց այն, որ լրագրողական “Օսկարի” համար ես առաջադրվում եմ, այն էլ միջազգային ամենահեղինակավոր լրագրողական կառույցներից մեկի` Thomson Foundation-ի կողմից արդեն մեծագույն պատիվ է”,-ասաց Լուսինեն:

Ի դեպ, նա Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այս քայլով ավարտում է իր լրագրողական գործունեությունն ու մտնում է քաղաքականություն: “Այս մասին մի քանի օրից, բայց ասեմ`  քաղաքականություն եմ գնում հենց նման հաղթական ալիքի վրա եւ հաղթելու նպատակով”,-ասաց Լուսինե Պետրոսյանը:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ