26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջող վաճառքը կարող է նաեւ կաթվածի պատճառ դառնալ

Ամերիկացին փակ չհրկիզվող պահարան է գնել եւ ներսում հայտնաբերել 26 հազար ԱՄՆ դոլար:

Ապրանքի տերը, որն այն վաճառել է 122 դոլար 93 ցենտով, հայտարարել է, որ իրեն զգում է “աշխարհի ամենահիմար մարդը”: Ջեյմս Լաբրեկը հայտնել է, որ մինչ պահարանը վաճառքի հանելը, թափահարել է այն, սակայն ոչ մի ձայն չի լսել, որը  կհուշեր նրան պահարանի պարունակության մասին:

Լաբրեկին խոշոր գումարի մասին ասել է նոր տերը: Վաճառողը խնդրել է նրան կիսել իր հետ գումարը, սակայն վերջինս հրաժարվել է:

Մեկնաբանելով այս անհեթեթ միջադեպը` Լաբրեկն ասել է, որ ինքը նրա փոխարեն ազնվորեն կկիսեր գումարը: Իսկ ահա պահարանի նոր տերը` իր 26 հազար դոլարով, լրագրողների հետ չի ցանկացել շփվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ