24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Անկախ”-ական Հակոբ Հակոբյանը դառնում է ՀՀԿ-ական.Ժողովուրդ

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին:

Հակոբյանն ասել է, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաեւ նշել է, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական եւ այս տարիներին պահել է որեւէ կուսակցության չանդամագրվելու խոստումը:

“Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական”,-ասել է Հակոբյանը: Իսկ թե ինչու է հատկապես ընտրել  ՀՀԿ-ին, պատգամավորը ասել է, որ  այս տարիներին համագործակցել է այդ խմբակցության հետ:

Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից եւ ընտրվել է ժամանակին` “Օրինաց երկիր” կուսակցության աջակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ