27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԶՈՒ տասնյակ մեքենաներ հայտնվել են ձնաբքի մեջ

Այսօր` ժամը 11.15-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքարի հատվածում ձնաբքի հետևանքով խցանման մեջ է հայտնվել զինվորական շարասյունը: Այդ ամսին այսօր Henaran.am-ի թղթակցին հաղորդեց ԱԻՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Համգելդյանը: Նա տեղեկացրեց, որ խցանման մեջ են  հայտնվել հսկայական թվով մեքենաներ`23 միավորից բաղկացած զինվորական շարասյունը և մոտ 60 ավտոմեքենա:

Հ.Համգելյանի խոսքով` 12:20-ի սահմաններում դեպքի վայր են մեկնել   ‘Հովհաննես Մարտիրոսյան’ ՍՊԸ տեխնիկան եւ ԱԻն ստորաբաժանումները, եւ շարասյունը կարողացել է շարունակել ընթացքը:

‘Թեեւ ինտենսիվ մաքրման աշխատանքներ են տարվում, սակայն այսօր եւ վաղը առատորեն թաց ձյուն է տեղալու, եւ ճանապարհներին բարենպաստ պայմաններ չեն լինելու երթեւեկության համար: Ահա ինչու խորհուրդ ենք տալիս բոլոր վարորդներին, հնարավորության դեպքում, զերծ մնալ շրջաններ մեկնելուց’,- ասաց Հ.Համգելդյանը:

Նա նշեց, որ 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, 2 կողմից փակ է Սելիմի լեռնանցքը, փակ են Գեղարքունիքի միջհամայնքային ճանապարհահատվածները, Երեւան-Գյունրի հատվածը թեեւ բաց է, սակայն ` դժվարանցանելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ