27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախկին պատգամավորին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելիս

Վրացական խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանիին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ, հաղորդում է “Новости-Грузия”-ն:

2008-ի հունվարի 22-ին նա որպես մեղադրյալ պատասխանատվության է ենթարկվել Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին կետով` երկրի վարչակարգը բռնի ուժով փոխելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: 2008-ի փետրվարի 4-ից նա հետախուզման մեջ է գտնվում:

Վրաստանի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են երաշխավորել Գելբախիանիին, որպեսզի իշխանությունները թույլ տան վերջինիս վերադառնալ հայրենիք եւ այցելել հիվանդ մորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ