26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոնակոյի արքայազնը ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում. նրան հոսպիտալացրել են /վիդեո/

Մոնակոյի արքայազն Պիեռ Կազիրագիին հոսպիտալացրել են Նյու Յորքի “Double Seven” գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո, հաղորդում է “Reuters”-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, սակայն ԶԼՄ-ներում հայտնվել է 2 օր անց:  24-ամյա Կազիրագին եւ նրա 3 ընկերները կոնֆլիկտի մեջ են մտել ամերիկացի բիզնեսմեն Ադամ Հոքի հետ` վիրավորելով նրան ուղեկցող աղջիկներին եւ առանց թույլտվության խմելով նրա ալկոհոլային խմիչքները: Ի պատասխան` Հոքը հերթով հարվածել է 4 տղաներին:

Ականատեսների վկայությամբ` հարվածից Կազիրագին “թռել է ողջ սենյակով մեկ եւ վայրէջք կատարել սեղանի վրա”: Նրան հիվանդանոց են տարել վնասված դեմքով, որտեղից դուրս են գրել մի քանի ժամ անց:

Հոքին ոստիկանական բաժանմունք են տարել, որտեղ նրա դեմ մեղադրանք են հարուցել հարձակման համար: Նա չի ընդունել իր մեղավորությունը: Նրան բաց են թողել` մարտին դատարան ներկայանալու պահանջով:

Պիեռ Կազիրագին Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի` կառավարող իշխան Ալբերտ 2-րդի քրոջ եւ իտալացի գործարար Ստեֆանո Կազիրագիի  2-րդ որդին է: Վերջինս մահացել է 1990-ին: Եթե Ալբերտն ապագայում այլեւս երեխաներ չունենա, Պիեռը կարող է ժառանգել գահը, սակայն միայն մորից եւ ավագ եղբորից հետո:

http://youtu.be/e8x4_yktbd0

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ