26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը թշնամիներին սպառնում է “կանխարգելիչ քայլերով”

Իրանն իրեն ամեն տեսակ գործողությունների իրավունք կվերապահի միայն այն ժամանակ, երբ զգա, որ իր ազգային շահերը լուրջ սպառնալիքի տակ են: Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալը, տեղեկացնում է “Reuters”-ը:

Թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, գեներալը չի մանրամասնել: Նա նաեւ չի հայտնել, թե որոնք են իրենց ղեկավարության տեսանկյունից  ազգային շահերին ուղղված իրական սպառնալիքները: Ավելի վաղ ինֆորմացիա էր տարածվել, որ Իրանի պաշտոնական անձինք սպառնացել են ռազմական գործողությունների միջոցով փակել Հորմուզի նեղուցը այն դեպքում, եթե երկրի նավթային արտահանումը լուրջ դժվարությունների առաջ կանգնի:

Իրանն արդեն բախվել է նավթային առեւտրի ոլորտի խնդիրների հետ: Եվրամիության երկրները որոշել են ամառվա կեսից ընդհանրաես դադարեցնել իրանական նավթի ներմուծումը, իսկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է ձեռնարկել Կենտրոնական բանկի հետ կապ ունեցող ֆինանսական կազմակերպությունների դեմ:

Այս ամենը բերում է նրան, որ Իրանն ստիպված է այլընտրանքային տարբերակներ փնտրել նավթի նոր շուկայի համար:

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ են ձեռնարկել` պահանջելով հրաժարվել ատոմային ոլորտի աշխատանքներից: Իրանն իր հերթին պնդում է, որ իրավունք ունի շարունակել իր ուսումնասիրությունները, քանի որ դրանք խաղաղ բնույթ են կրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ