26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանք գտնելու լավագույն միջոցը. ուղեղի “վաճառք”

Լոնդոնցի գովազդային գործակալներ Ուիլյամ Բերնհարդթը եւ Մեթյու Միֆսուդը որոշել են աշխատանք գտնել` “eBay” ինտերնետ-խանութում վաճառքի հանելով իրենց “ուղեղները”: Այդ մասին տեղեկացնում է “Brains unLtd” կայքը, որն ստեղծվել է նախագծին աջակցելու համար:

“Ուղեղները” վաճառքի կհանվեն փետրվարի 24-ին: Սկզբնական գինը 1 ֆունտ ստեռլինգ  է: Լոտը դնելու ժամն սկսվում է առավոտյան 10.00-ից: Աճուրդից դուրս “ուղեղը” գնելը հնարավոր է 28 հազար ֆունտով:

Այս կերպ Բերնհարդթը եւ Միֆսուդը հույս ունեն գրավել ստեղծագործ տնօրենների, գովազդային գործակալների եւ անհատական հաճախորդների ուշադրությունը, որոնց նրանք խոստանում են տրամադրել “պարգեւի արժանի գաղափարներ”:

“Ուղեղները” կարող են վաճառվել նաեւ մաս առ մաս: Հնարամիտ տղաները համաձայն են վաճառել իրենց ուղեղի այն մասը, որը պատասխանատու է “Adobe” ծրագրի, լուսանկարների հիմքի, ֆրանսերեն լեզվի իմացության, երաժշտական տաղանդի եւ նկարչական ունակությունների համար: Բացի այդ, կայքում կա նաեւ առանձին բաժին` “Զոմբիների համար”, որտեղ կարելի է գնել ուղեղի տեսքով տարբեր տեսակի հրուշակեղեն:

Տղաները նախկինում աշխատել են “VCCP” գովազդային գործակալությունում: Նրանք համագործակցել են այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են “Suzuki”-ն  եւ “easyJet”-ը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ