27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԶԵԲ-ը ֆինանսավորելու է քաղաքապետարանի երկու խոշոր ծրագրերը

Համատեղ համագործակցության հարցեր եւ ծրագրեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարեւոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարեւորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երեւանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:

‘Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են’,-նշել է քաղաքապետը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության եւ քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար եւ պատրաստակամություն է հայտնել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ