27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետը կփորձի կարճ ժամանակում կյանքի կոչել ‘Հին Երեւան’-ը

Այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման ուղղությամբ: Հանձնարարվել է մարտի 1-ից շարունակել մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման աշխատանքները:

‘’Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար: Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ: Անթույլատրելի են նաեւ ապօրինի էտումներն ու այլ միջամտությունները’’,-նշել է Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել բնապահպանության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին առավել հետեւողական լինել:

Անդրադառնալով ‘’Հին Երեւան’’ ծրագրին եւ առանձնացնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:

‘’Պետք է քայլեր ձեռնարկենք եւ հնարավորին կարճ ժամկետում իրականություն դարձնենք այս գեղեցիկ նախագիծը, ինչի արդյունքում թե երեւանցիների եւ թե մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքի կենտրոնում կունենանք ինչպես զբոսաշրջային, այնպես էլ պատմական ու գեղագիտական ինքնատիպ մի միջավայր’’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ