26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդի դեմ ոչ միայն բանակը չի կարելի հանել, այլեւ մեկ տեղամասի տեսուչի. Հրայր Թովմասյան

Խորհրդարանը քիչ առաջ սկսեց քննարկել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը, ինչպես նաեւ“Վարչական իրավախախտումների մասին” եւ ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հիշեցնենք, որ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը ԱԺ նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի գրությամբ հետ կանչվեց եւ արդեն խորհրդարան բերվեց լրամշակված տարբերակով:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե ինչ է նշանակում արտակարգ դրության իրավական ռեժիմը ու նշեց, որ այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ իրավական ռեժիմ է, որը կոչված է պաշտպանելու արտաքին եւ ներքին սպառնալիքներից, մարդու հիմնական իրավունքները ու ազատություններն ու սահմանադրական կարգը:

Նրա խոսքով, հաճախ նշվում է, որ օրենքը սահմանափակումներ է նախատեսում, ինչը, նախարարի համոզմամբ,   180 աստիճանով հակառակն է, քանզի օրենքը պաշտպանում է “շատ թանկ” մի բան` Սահմանադրական կարգը:

Հրայր Թովմասյանի խոսքով,  նախագծի ընդդիմախոսները հաճախ նշում են, թե բանակը դուրս է բերվում ժողովրդի դեմ: “Ժողովրդի դեմ ոչ միայն բանակը չի կարելի հանել, այլեւ մեկ տեղամասի տեսուչի: Ցանկացած նախագիծ, որը պոտնեցիալ նման բան կպարունակի իր մեջ ուղղակիորեն կլինի հակասահմանադրական”:

Նախարարը շեշտեց ՀՀ Սահմանադրության 8-րդ կետի 2-րդ հոդվածը  ու հորդորեց նախագծի ընդդիմախոսներին կարդալ, թե ինչ է նշանակում պաշտպանական ուժերն օգտագործվում են անվտանգության նապատակներով եւ նշել, թե ինչ է ենթադրում անվտանգությունը:

Արդարադատության նախարարն ասաց, որ եթե նկատի ունենք միայն արտաքին ուժերից անվտանգությունը, ապա ինչու է անվտանգություն բառն  օգտագործվում: Հրայրի Թովմասյանի խոսքով` անվտանգությունը ենթադրում է ներքին եւ արտաքին անվտանգությունը, իսկ սահմանադրական կարգի պահպանումը ներքին անվտանգության խնդիր է:

Ինչ վերաբերվում է զսպաշապիկներին, ապա Հրայր Թովմասյանի խոսքով, երբ հարցը կարգավորված էր միայն Սահմանադրությամբ, ըստ որի ՀՀ նախագահին է վերապահվում արտագարգ դրություն հաստատելը, մտահոգությունների ռիսկերը, որոնց մասին խոսվում է, ավելի մեծ են, քան այն ժամանակ, երբ օրենքը սահմանում է, թե որ ուժերն են օգտագործվում , ինչպիսի սահմանափակումներ կարող են լինել եւ ինչպես են կաշկանդված համաչափության սկզբունքով, որոնք են մարդու իրավունքների սահմանափակումները:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու նախգիծը բերվեց այս փուլում, Հրայր Թովմասյանն ասաց, որ առաջին հերթին դա Սահմանադրության պահանջն է: Երկրորդը, նախարարի խոսքով, Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի առկայության անհրաժեշտությունն արձանագրվել է նաեւ մարտի մեկի դեպքերն  ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցում:

Ինչ վերաբերվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, ապա դրանք հստակ պատասխանատվություն են ենթադրում արտակարգ իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ