27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի տեղը թափուր է /վիդեո/

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, մասնավորապես ասել է, որ ՀՀԿ-ն արդեն որոշել է թե մարզի 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներից ում է պաշտպանելու: Թիվ 16 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մասիսի տարածաշրջանը, առաջադրվելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը:

Այստեղից պատգամավոր է ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Թիվ 18 ընտրատարածքում` ընդգրկում է Արարատ, Վեդի քաղաքներն ու մի քանի գյուղ  առաջադրվելու է Արայիկ Գրիգորյանը`”Ավշարի Արայիկը”: Այտեղից պատգամավոր է ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանը: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, Արայիկ Գրիգորյանը դուրս է գալու ՀՅԴ-ից,  դառնալու է ՀՀԿ-ական:

Ինչ վերաբերում է Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 17 ընտրաատարածքին, ապա այստեղ, ՀՀԿ-ի թեկնածուն որոշված չէ: Նշենք, որ այստեղից պատգամավոր է ՀՀԿ նախըտրական շտաբի պետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

“Համագումարից հետո, մինչեւ մարտի 12-ը կարծում եմ պարզ կլինի այդ թեկնածուի անունը, չնայած մոտավոր ես գիտեմ”,-կատակեց Արարատի մարզպետը: Էդիկ Բարսեղյանը նաեւ հայտարարեց, որ ինքը որպես մարզպետ եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար ապահովելու է ընտրությունների արդար անցկացումը: Բարսեղյանը կարեւորեց ընտրողների ակտիվ մասնակցությունը:
http://www.youtube.com/watch?v=S_r3Vj54LsQ&list=UUtYJw9I_lZsabu8m4Ss81bw&index=1&feature=plcp

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ