26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բելաջիոյի Գրիշը կպայքարի ԲՀԿ մանդատով. Չորրորդ ինքնիշխանություն

Էրեբունի համայնքի որոշ հատված եւ Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՕԵԿ կուսակցությանը վերջերս անդամագրված էդուարդ Մադաթյանը` Խուճուճ էդոն:

Մադաթյանի որոշումը վերջնական է, եւ, անկախ որեւէ հանգամանքից, նա մտնելու է ընտրապայքարի մեջ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու ցանկություն է հայտնել Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որն այս տարածքից 2007 թվականին պատգամավոր էր դարձել իշխող Հանրապետական կուսակցության օգնությամբ եւ “դաբրոյով»:

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի,  Գրիգորի Մարգարյանը մինչեւ այժմ անկուսակցական էր եւ քանի որ այդ ընտրատարածքը “տրվել” է ԲՀԿ-ին, վերջերս Գրիգորի Մարգարյանը բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` կուսակցության շարքերը համալրելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ `Բելաջիոյի Գրիշը կդառնա ԲՀԿ կուսակցության անդամ եւ նրա հովանավորությամբ էլ կառաջադրվի թիվ 11 ընտրատարածքում:
Թերթը փորձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանից իմանալ, թե ճի՞շտ են շրջանաովող խոսակցություններն այն մասին, որ Գրիգորի Մարգարյանը որոշել, ըստ այդմ`արդեն դիմել է ԲՀԿ-ին` կուսակցական դառնալու համար: Ի պատասխան` Խաչիկ Գալստյանն ասել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ