26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկյան մրցանակաբաշխության հաղթողները

Փետրվարի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակներ հանձնվեցին 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած երիտասարդական եւ ուսանողական կառույցներին։

Հետեւյալ անվանակարգերում Հայկյան մրցանակներ ստացան՝

‘Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ’ անվանակարգում՝ ԵՊՀ ‘ Երիտասարդ համալսարանականների միավորում’ հասարակական կազմակերպության ‘Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի´ք ‘  ծրագիրը,

‘Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր’ անվանակարգում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ‘Բոլոնիան 2010-ից հետո’ ուսանողական միջազգային ամառային դպրոց ծրագիրը,

‘Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց’ անվանակարգում՝ ‘ Կոնրադ Ադենաուեր’ գերմանական քաղաքական հիմնադրամը,

‘Ինքնատիպ երիտասարդական նախագիծ’ անվանակարգում՝ ‘Միասին’ երիտասարդական շարժման ‘Շնորհավոր, սիրելի´ մայրեր’ նախագիծը,

‘Լավագույն երիտասարդական հաղորդում’ անվանակարգում՝ ‘Ազատություն’ ռադիոկայանի ‘Մաքսլիբերթի’  երիտասարդական ծրագիրը,

‘Լավագույն երիտասարդական սոցիալական ծրագիր’ անվանակարգում՝ հաշմանդամների ‘Փյունիկ’ միության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացված ՙՀանուն հավասար հնարավորությունների՚ ծրագիրը,

‘Հայաստանի Հանրապետության մարզերում գործող լավագույն երիտասարդական հասարակական  կազմակերպություն’  անվանակարգում՝ ‘Լոռու ուսանողական միավորում’ հասարակական կազմակերպությունը,

‘Երեւանում գործող լավագույն երիտասարդական հասարակական  կազմակերպություն’ անվանակարգում՝ ‘Հայաստանի ազգային սկաուտական շարժում’ հասարակական կազմակերպությունը,

‘Լավագույն երիտասարդական գիտական նվաճում’ անվանակարգում՝ Արտյոմ Հովհաննիսյանը՝ գիտական աշխատանքների վրա միջազգային գիտական պարբերականներում առավելագույն հղումներ ունենալու համար,

‘Լավագույն միջբուհական ծրագիր’  անվանակարգում՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի ‘Հայաստանի շախմատի միջբուհական առաջնություն’ ծրագիրը,

‘Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին’  անվանակարգում՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը,

‘Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար’ անվանակարգում՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը։

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ