27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զինվորի մայրը անիծում է ոստիկանին /վիդեո/

Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում  բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկանների դեմ իր բողոքն արտահայտելու համար այստեղ էր նաեւ բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

Երեք օր առաջ, երբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին:

Նանա Մուրադյանի խոսքով` նա ամեն տարի հունվարի 28-ին` Հայոց Բանակի օրը, գնում է նախագահականի մոտ` իր բողոքն արտահայտելու երկրի նախագահին:

‘’Անցյալ տարի հունվարի 27-ին նախագահը դուրս եկավ, ասաց, որ ամեն ինչ կանի, որ բացահայտվի որդուս սպանությունը, որ մեղավորները կպատժվեն: Իսկ այս անգամ ոստիկանները չթողեցին մոտենանք անգամ շենքի ցանկապատին: Մի ոստիկան մոտեցավ երեխուս նկարը ձեռքիցս վերցրեց ու ճմռթեց’’ ,- պատմում է Նանա Մուրադյանը` հավելելով, թե ոստիկանը “չի մարսելու” :

‘’ Ես այսօր դիմում եմ Վովա Գասպարյանին, ուզում եմ իմանալ, նրա ոստիկանները հատուկ ցուցմունք ե՞ն ստացել , որ այդպես վարվեն, թե՞ նա տեղյակ չի` ինչ են անում իր ոստիկանները: Թող նա պատժի նման ոստիկաններին, որ զինվորի մոր հետ նման ձեւով չվարվեն’’,- ասաց զոհված զինվորի մայրը:

Նանա Մուրադյանը համոզված է, որ եթե ՀՀ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը հրամայի, որ մեկ սպանված զինվորի համար մի ամբողջ սպայական կազմ պատժեն, հաջորդ անգամ նման դեպք չի կրկնվի:
http://youtu.be/yfT8F2w7BOI

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ