26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին տեղի է ունեցել երկրաշարժ` 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղեկացնում է “Росбалт” կայքը:

Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են ծովում` 26 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել  է Տոկիոյից 125 կմ հյուսիս-արեւելք հեռավորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիքի մասին չի  հայտարարվել:

2011-ի  մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որից հետո երկրի ափերին վրա հասավ հզոր ցունամին: Աղետի զոհ դարձավ 20 հազար մարդ: Բնական աղետները վթարի պատճառ դարձան “Ֆուկուսիմա-1” ՀԱԵԿ-ում, որտեղ տեղի ունեցան մի քանի պայթյուններ  եւ ճառագայթման արտահոսք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ