26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցականները տեսողության եւ ողնաշարի հիվանդություններ ունեն

Քաջարանի երկու դպրոցներում պետպատվերի շրջանակներում ուսումնական տարվա սկզբին իրականացվող դպրոցականների ամենամյա բժշկական ստուգումների արդյունքում 950 երեխաներից 150-ի մոտ տեսողական տարբեր շեղումներ են հայտնաբերվել:

Նման շեղումներ նկատվել են հատկապես բարձր դասարանցիների մոտ: Նաեւ, ըստ հարցումների խնդիրներ ունեցող երեխաների 30-40 տոկոսը երբեւէ ակնաբույժի չի դիմել:

Սակայն այս շեղումները, ըստ մասնագետների` չի կարելի բացատրել բնապահպանական խնդիրներով: Սրա համար դեռ հետազոտություններ կարվեն:

Մասնագետները կարծում են, որ պատճառը համակարգիչն է: Քաջարանցի դպրոցականների շրջանում տեսողական շեղումների պատճառները բնապահպանական խնդիրներով բացատրել չի կարելի: Դրա համար պետք է կատարվեն լայնածավալ հետազոտություններ: Մասնագետներն ավելի շատ հակված են դրա պատճառը համարել համակարգիչը:

Նշենք, որ կապանցի դպրոցականների շրջանում ամենամյա բժշկական ստուգումների տվյալներով ավելի շատ հանդիպում են ողնաշարի, ոսկրային հիվանդությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ