26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռիհաննան դուետով հանդես է եկել նախկին սիրեցյալի հետ /վիդեո/

Երգիչ Քրիս Բրաունը, որը 2009-ին Ռիհաննայի ընկերն էր, նրա հետ դուետով է հանդես եկել:

“Birthday sex” սինգլը թողարկվել է Ռիհաննայի ծննդյան օրը: Երգի տեքստը առիթ է տալիս մտածել, որ աստղերը կրկին միասին են. “Փոքրիկս, ես ուզում եմ քեզ, այնքան ժամանակ է անցել….”: Կրկներգի ժամանաակ Ռիհաննան պատասխանում է. “…մի փորձիր թաքցնել զգացմունքներդ…”:

Զույգն աշխատում է նաեւ Քրիսի եւս մեկ երգի` “Turn Up the Music”-ի ռեմիքս տարբերակի վրա: Նախորդ շաբաթ Քրիսը ներկա էր Ռիհաննայի ծննդյան տոնին կազմակերպված երեկույթին, որը տեղի է ունեցել երգչուհու Բեւերլի Հիլզում գտնվող տանը:

Երեկույթի հյուրերից մեկն էլ գրել է Twitter-ի իր բլոգում. “Եթե Ամուրն այնտեղ էր, ուրեմն նա երջանիկ էր այն փաստից, թե ինչպես էին դասավորվել զույգերը: Քրիսը հրավիրված էր, իսկ Ռիհաննան երեկույթի ամենաերջանիկ մարդն էր: Հավանաբար նա ստացավ այն, ինչ ուզում էր”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ