26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահին ցուցարարներից թաքցրել են բարում /վիդեո/

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ձախողել է իր այցը ֆրանսիական Բայոննա քաղաք, քանի որ այնտեղ նրան դիմավորել են ցուցարարները, որոնց ցրել են հատուկ ծառայության ջոկատները, տեղկացնում է “РИА Новости”-ն:

Սարկոզին Բայոննա էր ժամանել իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, սակայն նախագահին դիմավորել են “դու ոչինչ չարեցիր 5 տարվա ընթացքում” ճիչերով, եւ նրա վրա են նետել բասկերի տարածքային կազմավորումների ինքնավարությանը պաշտպանող թռուցիկներ: Ոստիկանները շրջապատել են նախագահին եւ օգնել են նրան մտնել մոտակա մի բար, որպեսզի նախագահը կարողանա շփվել տեղական իշխանություննների հետ:

Սարկոզիին չի հաջողվել զբոսնել քաղաքի կենտրոնում: Նախագահի` բար մտնելուց հետո 300-400 ցուցարարներ շարունակել են հարձակվել թիկնազորի վրա: Այդ ժամանակ էլ միջամտել են ոստիկանության հատուկ նշանակման ջոկատները` ամբոխին ետ մղելով վահաններով եւ ռետինե մահակներով:

Նախագահը գրեթե մեկ ժամ ստիպված է եղել անցկացնել բարում: Նրա մոտ են թույլ տվել մի քանի լրագրողների, որոնց Սարկոզին ասել է, որ չի պատրաստվում հանձնվել ազգային փոքրամասնությունների եւ ահաբեկչական խմբերի խուլիգանների բռնությանը:

Մեկ ու կես ժամ անց, երբ ակտիվիստները հանդարտվել են, Սարկոզին հեռացել է քաղաքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ