25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիցյանը` գործազուրկ դառնալու վտանգի առաջ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի,  ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հենց այդքան մարդ է դիմում ներկայացրել քաղծառայության խորհուրդ: “Թե ովքեր են նշված պաշտոնի հավակնորդները, ՔԾԽ-ից չէին հայտնել` պատճառաբանելով թեկնածուների նկատմամբ հնարավոր ինչ-ինչ ճնշումները:

Մենք, սակայն, գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, դիմում ներկայացնողներից մեկը Սերգո Երիցյանն է: Ինչպես հայտնի է, նա 2010 թվականից ղեկավարում է Լեզվի պետական տեսչությունը` պետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Եվ ահա երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն նույն տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն է”,-գրում է “Հայկական ժամանակ”-ը:
Մարինե Հովյանն  թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը եւ նշել, որ մրցույթում հաղթելու իր շանսերը լավ է գնահատում:

Սերգո Երիցյանից թերթի թղթակցին դարձյալ չհաջողվեց հաստատում կամ հերքում ստանալ իր հնարավոր մասնակցության վերաբերյալ: “Երեկ էլ, ինչպես արդեն որերորդ անգամ, լսելով, որ իրեն դիմողը “Հայկական ժամանակից”է, նա առաջարկեց զանգահարել ավելի ուշ եւ այլեւս չպատասխանեց հեռախոսազանգին: Ըստ որոշ լուրերի, սակայն, Սերգո Երիցյանին գործազուրկ դառնալու վտանգ է սպառնում:

Այդպիսի նպատակ, ըստ նույն լուրերի, ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը կկայանա մարտի 13-ին”,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ