26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայում սպանված լրագրողների դիակները կուղարկվեն հայրենիք

Սիրիական իշխանությունները նախօրեին Կարմիր խաչի ներկայացուցիչներին են հանձնել Հոմս քաղաքում զոհված լրագրողների դիակները:

Ինչպես տեղեկացնում է “AFP”-ը, Փարիզի դատախազությունն արդեն սկսել է Օշլիկի մահվան հետաքննությունը: Ֆրանսիական իշխանությունները նախ կկազմակերպեն դիակի ինքնությունը ճանաչելու գործընթացը, որից հետո դին կուղարկեն Ֆրանսիա:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ֆրանսիական դեսպանատունը Դամասկոսում կփակվի:

Ֆրանսիա են էվակուացվել եւս 2 լրագրող ` 34-ամյա լուսանկարիչ Ուիլյամ Դենիելսը եւ 31-ամյա լրագրող Էդիթ Բուվիեն, որոնք վնասվածքներ են ստացել Հոմսում:

Բրիտանական “The Sunday Times”-ի աշխատակից 56-ամյա Քոլվինը եւ 28-ամյա լուսանկարիչ Ռեմին զոհվել էին փետրվարի 22-ին Հոմս քաղաքի ռմբակոծման ժամանակ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ