26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիմա Բիլանը կրկին “Եվրատեսիլ” է ուզում /վիդեո/

Երգիչ Դիմա Բիլանը եւ ” t.A.T.u.” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան “Եվրատեսիլ” երգի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել: Մասնակցի ընտրությունը կկայանա մարտի 7-ին:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան: Նա նշել է, որ Դիման եւ Յուլիան կկատարեն “Back To Her Future” երգը: Այս դուետն ունի ամենաշատ քննարկվողի  պատվին արժանանալու հնարավորությունը: Հաղթանակի դեպքում Դիման ցանկություն է հայտնել, որ “Եվրատեսիլ-2013″-ը կայանա նախաօլիմպիական Սոչիում:

Բիլանը ոչ միայն հաղթել է “Եվրատեսիլ-2008″-ում, նաեւ 2-րդ տեղն է գրավել 2006-ին: Յուլիա Վոլկովան մրցույթին մասնակցել  է 2003-ին` “t.A.T.u.”-ի կազմում, որը գրավել է 3-րդ տեղը: Այնպես որ, “Եվրատեսիլի” տեսանկյունից` սրանք ամենահարմար թեկնածուներն են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ