28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքվում մարդկանց դուրս են շպրտում իրենց տներից` “Եվրատեսիլի” պատճառով

image_10194

Մարդու իրավունքների լուրջ խախտումները վնասում են “Եվրատեսիլ” երգի մրցույթի վարկանիշին:

Եթե իռլանդացիները կամ ֆրանսիացիները Բաքվում կայանալիք մրցույթին կերգեն տողեր  սիրային երգերից` “երբեք այսքան սիրահարված չեմ եղել” կամ “իմ սրտում, իմ հոգում ես քեզ եմ տեսնում”, ապա հանդիսատեսին հնարավոր է մտահոգեն այն ընտանիքները, որոնց տներն ավիրել են, որպեսզի քաղաքը գեղեցիկ տեսք ունենա հեռուստատեսությամբ:

46-ամյա մի կին Մարդու իրավունքների պաշտպանին է հայտնել անցյալ տարվա հոկտեմբերին  տեղի ունեցած դեպքը. “Ես  գիշերն արթնացա ուժեղ աղմուկից, երեխաներին վերցրեցի եւ դուրս եկա: Խնդրեցի պատասխանատուին մեզ ժամանակ տալ, որպեսզի հավաքենք մեր իրերը, նա ասաց` լավ, իսկ քիչ հետո շրջվեց եւ հրաման տվեց քանդել տունը”:

Անցյալ տարի իշխանությունները մի շարք տների հետ մեկտեղ քանդել են նաեւ Մարդու իրավունքների ակտիվիստ Լեյլա Յունուսի գրասենյակը, ով խոսել էր նմանատիպ վտարումների դեմ: Ինչպես նշել է Մարդու իրավունքների դիտորդ  եւ վերլուծաբան Ջեյմս Բուչանանը, Ադրբեջանի կառավարությունը ավերում է ոչ միայն մարդկանց տները, այլեւ նրանց կյանքը:

Նավթով հարուստ Ադրբեջանը, որն ստացավ շոուն անցկացնելու իրավունքը, քանի որ հաղթեց “Եվրատեսիլում”, ղեկավարվում է Ալիեւի սարսափելի կլանի կողմից, որը չի հանդուրժում հակառակորդներին,  հակառավարական ցուցարարներին կամ լրագրողներին` տանջելով կամ բանտարկելով նրանց:

Լրագրող Նիկոլայ Նիլսոն, ԵՄ դիտորդ Էնդրյու Ռեթմեն

  • Arshak
    05-03-2012 08:27:45

    nuyn ban@ terir unenum Erevaun erb karucum ein husisayin porotan

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ