27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ախթալայի կոմբինատը վաճառվո՞ւմ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի`  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես “լավ չեն”:

Տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, հերքել է տեղեկությունը` նշելով որ նման բան չկա. “Ո´չ, ո´չ, ես ոչինչ չեմ ծախում, ես հանքն էլ չեմ վաճառում”,-ասել է նա:

“Ժողովուրդը”  հիշեցնում է, որ վերջերս “Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտում Սերոբ Տեր-Պողոսյանը վիրահատվել էր. նա տառապում Է աղիքային քաղցկեղով:

Ըստ թերթի, նա  դեռեւս հիվանդանոցում է գտնվում` բժիշկների հսկողության տակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ