27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելի վարչապետը չի կողմնորոշվում Իրանի վրա հարձակման հարցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Երուսաղեմը դեռեւս չի ընդունել վերջնական որոշում` Իրանի վրա հարձակում գործելու համար: Ինչպես տեղեկացնում է իսրայելական “Հաարեցը”, այս մասին վարչապետն Օբամային հայտնել է նախօրեին` Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

Բանակցությունների ընթացքում Նետանյահուն ասել է, որ Իսրայելը չի բացառում հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաեւ ընդգծել է, որ իր երկիրն ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչը կրկնել է նաեւ Օբաման:

Զրույցի ընթացքում Օբաման եւս հավաստիացրել  է իր զրուցակցին, որ Թեհրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելը հնարավոր է, սակայն այժմ իրենք նախընտրում են դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը:

Սակայն երեկոյան, երբ Նետանյահուն ելույթ է ունեցել Հասարկական կապերի հարցով ամերիկա-իսրայելական կոմիտեի լոբբիստների առջեւ, նա հանդիպման մասնակիցներին հայտնել է, որ Իրանին հարկավոր է հնարավորինս շուտ հարվածել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ