26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ:

Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը    ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Է. Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի 11-ին Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ:

Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների  ժողովրդավարական ընթացքը: Հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:

Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում: Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա եւ հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: “Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի”,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ