26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր կմտնի նախագահի վերահսկողական ծառայությունը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում Սննդի անվտանգության պետական տեսչությունում: “Մենք հիմա այնտեղ ենք, բայց  այնտեղ ոչ թե բացահայտումների խնդիր ունենք, այլ համակարգային աշխատանքի”,- նոյեմբերի 3-ին կառավարությունում հրավիրված հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո Henaran.am-ի  հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:

Henaran.am-ի հարցին, թե առաջիկայում նախատեսվում են արդյոք ստուգումներ այլ ոլորտներում, Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է, որ նախագահի վերահսկողական ծառայությունը բոլոր ոլորտներում կարող  է իր վերահսկողական ֆունկցիաներն իրականացնել հանրապետության նախագահի հանձնարարությամբ:

“Բացարձակապես փակ գոտի, փակ տարածք կամ փակ կառույց չկա: Նախագահի  հանձնարարության դեպքում բոլոր կառույցները բաց են նախագահի վերահսկողական ծառայության առջեւ”,-հավելել է նա:

Անդրադառնալով  կոռուցիայի դեմ պայքարի մասին հարցին, Հովհաննես Հովսեփյանը նշել է.”Միշտ հնարավոր է եւ լավը տեսնել, եւ վատը, բայց ուղղակի  հնարավոր չէ չտեսնել կատարված աշխատանքները”: Նրա խոսքով, օրինակ 2008 թվականի հետ համեմատ, էականորեն նվազել է Հայաստանում չգրանցված դեղերի շրջանառությունը:

Նախագահի վերահսկողական ծառայությանը, Հովհաննես Հովսեփյանի խոսքով, տարեկան 15 հազար քաղաքացի է դիմում ամենատարբեր խնդիրներով, որոնց հիման վրա ծառայությունը հետուղական աշխատանք է իրականացնում: Ստացված դիմումների 31 տոկոսին դրական լուծում է տրվում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ