26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն ընդունում է համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը

ՀՅԴ-ն ընդունում է կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ  զրույցում կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկություններ է ներկայացրել: “Մեր առաջարկությունները երկու հիմնական ուղղվածության են: Առաջինը` նախ, կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ սա պետք է ընկալեն բոլորը: Իշխանությունը եւ ընդդիմությունը այստեղ նույն  տեսակետին են: Երկրորդ, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ընդդիմության ակտիվ մասնակցությամբ”,-նշեց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ ընդդիմությանը կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու լծակներ պետք է ունենա:

“Մենք պայմանավորվեցինք, որ  առաջարկություններ կներկայացնենք, որոնց մի մասը հիմա հնչեցին: Հուսով ենք, որ առաջիկայում ավելի հիմնավոր ձեւով կպատասխանեն  մեր առաջարկություններին”,-ասաց Արծվիկ Մինասյանը`անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմությունը կստանա այդ լծակները:

Henaran.am-ի դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր այս խորհրդի նիստը ձեւական են համարում եւ դրա հետ կապված որեւէ արդյունք չեն պայմանավորում , Արծվիկ Մինասյանը պատասխանեց.”Մենք այն հատվածը չենք ներկայացնում, որը մերժում է ամեն ինչ: Հանուն պետության զարգացման եւ  հասարակության առաջընթացի մենք  ցանկանում ենք, որպեսզի լինի համագործակցություն եւ եթե այդ համագործակցությունը կծառայի ի շահ երկրի եւ պետության, ապա ամբիցիաները պետք է մի կողմ դնել եւ պայքարել այդ չարիքի դեմ”:

Հիշեցնենք, որ վարչապետի հրավերը չեն ընդունել ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: Հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցել են ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ “Ժառանգություն” կուսակցությունների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ