26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է լինելու առաջին հիպի պատգամավորը

Ես իմ տեղում եմ գտնվում, իսկ խորհրդարան պետք է գնան պրոֆեսիոնալները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Հրապարակ’ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` պատասխանելով խորհրդարանական ընտրություններին իր հավանական թեկնածության առաջադրման մասին հարցին: Անուններ չհրապարակելով, Արմինե Օհանյանը նշեց, որ մի քանի կուսակցությունների կողմից եղել է առաջարկ, սակայն ինքը մերժել է:

‘ Միգուցե գա ինչ-որ մի փուլ, ես էլ գամ այդ կարծիքին, որ կարելի է խորհրդարանում ինչ-որ դերակատարում ունենալ, բայց այս պահին այս տիպի խորհրդարանում, որ մենք ունեինք մեր աչքի առաջ, այնտեղ ինձ չեմ տեսնում’,- ասաց նա:

Ասուլիսի մյուս կին բանախոսը երգչուհի Շուշան Պետրոսյանն էր, ով նշեց, որ  եթե իրեն առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, նա կհամաձայնվեր, քանի որ հասկացել է, որ  այսքան տարիներ, անվերջ խոսելու փոխարեն պետք է  նաև գործել:

‘Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ: Ես միշտ կռիվ ունեմ և միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը’,- ասաց նա:

Այն հարցին թե որ քաղաքական ուժի հետ կգնար, երգչուհին  պատասխանեց. ‘Պարզ չի՞’:

Պարզվեց, որ նա գաղափարապես հարում է Հանրապետական կուսակցությանը: ‘Կուզեի մաքրամաքուր խոսող ԱԺ’,- ասաց Շուշան Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ