26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը` գերագույն արժեք, մերժելով անհատապաշտ առաջնորդներին եւ փողի պարտադրանքը /վիդեո/

Այս պահին ՀՀԿ համագումարում ելույթ է ունենում ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթի սկզբում նա  նշեց, որ ուրախ է տեսնելու  դահլիճում մեծ թվով երիտասարդների ու կանանց:

‘’Դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունում սերնդափոխություն է կատարվում: 2007թ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթեց ‘’Քեզ համար Հայաստան’’ կարգախոսով: Ինչպես միշտ, այդ տարիներին եւս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության եւ մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանական ունակություններն ու ճկունության մակարդակը’’,- մասնավորապես նշեց ՀՀԿ նախագահը:

“Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որեւէ բան փոխել մեր հայրենիքում եւ պատրաստ են հանուն դրա գիշեր-ցերեկ աշխատել”: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարին իր ելույթում ասաց  ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

“Ընդ որում, մենք մեզ երբեք ամենագետի տեղ չենք դրել եւ անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին: Այսօր մեր կուսակցության շարքերում միավորված են ամենատարբեր մարդիկ` բոլոր հնարավոր ոլորտներից: Մեզ հետ են, մեր կողքին են շինական եւ մշակ, գյուղացի եւ բանվոր, ձեռներեց եւ դասախոս, գիտնական եւ ծառայող` յուրաքանչյուրն իր տեղում եւ իր կարողությունների չափով նպաստելով Հայաստան երկրի եւ հասարակության ամրապնդմանը”,- ընդգծեց ՀՀԿ նախագահը:

ՀՀԿ նախագահը նկատեց, որ գաղտնիք չէ, որ “Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման”, նշելով, որ դժվար է հասկանալ այդ մոլուցքը և բացատրություն գտնել դրան, քանի որ նրանցից ոչ մեկը երբեք որևէ գաղափարախոսական խնդիր չի բարձրացրել: Եվ դա բնական է. դրված խնդիրը ոչ թե գաղափարական հակադրումն ու բանավեճն է, այլ մեր կուսակցության և մեր գաղափարների դեմ հասարակական պարզագույն հակակրանքի ու նախատրամադրվածության ստեղծումը: Բայց մենք չենք հակադարձում, և Աստված իրենց հետ:

“Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար եւ կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները”,- նշել է երկրի նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենց պահպանել են երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում եւ ամուր հիմքեր են գցել հետագա զարգացման համար: “Մենք բացել ենք քաղաքական համակարգը եւ մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը:

Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ եւ ազնիվ մղումներ ունենալու իրավունքը: Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ եւ դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երեւույթին:

Ամփոփելով` ՀՀԿ առաջնորդն ասաց. “Այս ամենը եւ անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին եւ անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:

Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաեւ այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը”:

Այս պահին շարունակվում է ՀՀ նախագահի ելույթը, որն ըստ օրակարգի, տեւելու է մեկ ժամ: Հանրապետության նախագահը անդրադարձ է կատարում երկրի բոլոր ոլորտներին` քաղաքականություն, տնտեսություն, տեղեկատվական համակարգ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ