26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեքսից հրաժարվելու 5 միջոց` առանց նեղացնելու տղամարդուն

Դուք թեյ եք դրել, հարմարավետ տեղավորվել բազմոցին, պատրաստվում եք սիրելի սերիալը դիտել, և ահա հայտնվում է նա, ով ուզում է ձեզ, ոչ մի տեսակի մերժում չի ցանկանում լսել:

Ի՞նչ անել: Կռվել, ինչ ասես չասել ու շարունակել դիտել սերիալը, իսկ նա թող մի անկյունում նեղացած նստի: Այսպես մեկ օր, երկու, երեք… Սակայն մի՞թե հնարավոր է սեքսից հրաժարվել` առանց վնասելու հարաբերություններին: Հնարավոր է, սակայն դա պետք է անել խելքով: Տղամարդը նուրբ հոգի ունի, և նրան վիրավորելը շատ հեշտ է: Երբեք պետք չէ նրան կոպիտ տոնով ասել` ոչ: Եթե սեքսով զբաղվելու նրա բոլոր փորձերը կռիվներով ավարտվեն, նա կսկսի կնոջն ընդունել իբրև բացասական էմոցիաների աղբյուր: Նա անմիջապես կսկսի սիրուհի փնտրել:

Ինչպե՞ս է պետք ճիշտ մերժել.

Մի կողմ թողնելով ամեն ինչ, նախ և առաջ պետք է հիշել` մենք պատասխանատու ենք նրանց համար, ում սովորեցրել ենք մեզ: Եւ եթե ձեր տղամարդը ուզում է ձեզ, սակայն դուք տրամադրություն չունեք, զգուշորեն մերժեք նրան:

Շեղեք.

Առաջարկեք նրան համակարգչային խաղ խաղալ կամ պոկեր: Կարելի է սուշի պատվիրել ու միասին որևէ հետաքրքիր բան նայել: Տղամարդը շնորհակալ կլինի նրա համար, որ դուք իրեն ժամանակ եք տրամադրել և չի նեղանա:

Հետաձգեք մինչ վաղը.

Ըստ սեքսապատոլոգների` տղամարդուն մտահոգում է ոչ այնքան մերժման փաստը, այլ այն, թե երբ կլինի հաջորդ սեքսը: Այդ պատճառով, այսօր մերժելով`ասեք, որ մեծ հաճույքով սեքսով կզբաղվեք վաղը: Միայն թե մի խաբեք: Խաբելը լավ չէ:

Փոխարինող առաջարկեք.

Եթե դուք ուզում եք սերիալ նայել, բայց խղճում եք ձեր տղամարդւոն, ձեռքով բավարարեք նրան, ձեր ձեռքն էլ հո ազատ է:

Խոսեք նրա հետ.

Առանց բացատրության մերժումը շատ է խոցում տղամարդկանց: Այդ պատճառով` խոսեք նրա հետ, ասեք, թե ինչու եք հրաժարվում:

Մի պատժեք անկողինով.

Երբեք կռիվ մի սարքեք ու կռվի արդյունքում մի պատժեք տղամարդուն` զրկելով սեքսից: Սեքսը հին, կանացի մեթոդ է` իշխանություն ստանալու: Սակայն այդ մեխանիզմի չարաշահումը կարող է բաժանման բերել:

Երբ է պետք անհանգստանալ.

Եթե մերժումները պարբերաբար են դառնում, խորհուրդները չեն օգնի: Քանի որ սերն առանց սեքսի չի լինում, որքան էլ հուզիչ պատմություններ գրեն պլատոնական սիրո մասին, սա է ճշմարտությունը: Պետք է հիշել նաև, որ իրականում լավ սեքսը շատ օգտակար է ու հաճելի, այնպես որ ամեն անգամ հրաժարվելուց առաջ մի լավ մտածեք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ