27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմության ցույցը Մոսկվայում ավարտվել է /վիդեո/

Մոսկվայի Նոր Արբատ փողոցում ընթացող ընդդիմության ցույցն ավարտվել է: Այսօր ցուցարարների համար փոքրիկ հոբելյան է` 3 ամիս է լրացել դեկտեմբերի 10-ին կայացած առաջին ցույցից: Ելույթ ունեցողները նշել են, որ իրենց պահանջներից եւ ոչ մեկը իշխանությունները չեն կատարել, այդ պատճառով էլ ցույցերը շարունակվում են, տեղեկացնում է “Новый регион 2”-ը:

Հռետորները պահանջել են նորից անցկացնել ընտրություններ: Քսենիա Սոբչակը, որին այս անգամ գրեթե չեն սուլել, առաջարկել է կրկին ճնշում գործադրել իշխանությունների վրա, քանի որ դա ազդեցիկ է: Սերգեյ Ուդալցովն առաջարկել է Պուտինի երդման արարողության ժամանակ` մայիսի սկզբին, բոլոր դժգոհողներին հավաքել Մոսկվայի կենտրոնում, տարածքներ զբաղեցնել եւ չցրվել: Նավալնին այսօր ելույթ չի ունեցել` ասելով, որ տրամադրություն չունի:

Ակցիան այնքան էլ բազմամարդ չի եղել` մոտ 5 հազար մարդ, սակայն կազմակերպիչները հավաստիացնում են, որ մարդկանց թիվը 10 անգամ ավել է եղել:

Ելույթ է ունեցել նաեւ լրագրող եւ ցույցի կազմակերպիչ Սերգեյ Պարխոմենկոն: Նա խոսել է քաղբանտարկյալների մասին, որոնց գոյությունը կտրականապես հերքում է Վլադիմիր Պուտինը:

Ամբոխին իր յուրօրինակ ելույթով հատկապես ոգեւորել է ընդդիմադիր Գարի Կասպարովը, ով ասել է, թե ընտրությունները հատուկ գործողություն են եղել, բեմադրված ներկայացում, որտեղ բոլորն ունեին իրենց դերը. Վախկոտը Զյուգանովն էր, Անմիտը` Ժիրինովսկին, Փորձառուն` Միրոնովը, եւ Պրոխորովը, որից անմիջապես  “ռուս դեմոկրատիայի հայր” կերտեցին: “Բոլոր խախտումները ֆիքսվել են տեսախցիկների կողմից: Մենք տեսել ենք նրանց լցոնումները: Չուրովը չի կարող ասել, թե դա տնային նկարահանում է.’-հավելել է Կասպարովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ