06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Բանակցությունների երկկողմ՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափ գոյություն չունի․ Բայրամովի հետ խոսակցությունը բանակցությունների մեկնարկի մասին էր․ ԱԳ նախարար

Իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ուղիղ քննարկումը, նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափ չի ենթադրում․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները նույնն են մնացել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով […]

Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել: Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը: Այսինքն` խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն […]

Պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   Նա ասաց, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել: «Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի Դավիթ Տոնոյանին-խմբ.), մենք մեր քաղաքական թիմից մի […]

Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունները կառուցողական են եղել. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ քննարկումները կառուցողական են եղել։ «Ընդհանուր առմամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները (հեռախոսազրույցի ընթացքում) կառուցողական են եղել։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորման գործընթացը, իհարկե, պահանջում է ժամանակ և հետագա քայլեր», – լրագրողներին ասել է Բայրամովը։ Նախարարը կարևոր է համարել […]

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման հարցերը

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Հատուկ բանակային կորպուսի բդեշխի բիզնես մենաշնորհը. 168.am

168.am-ի խմբագրության տիրապետության ներքո մի տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է, թե ինչ պայմաններում է զինվորի հացը Կապանից հասնում Մեղրու զորամաս:   Առավել ուշագրավ է այն տեղեկությունը, որն ուղեկցում էր այդ տեսանյութին, կամ որի տրամաբանությունը բացատրում է տեսանյութի ողջ ողբերգականությունը: Պարզվում է՝ Մեղրու զորամաս խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում հասնող զինվորի հացը թխվում է Կապանում, կտրում-անցնում է […]

Բրյուսելում ձեռք է բերել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով և խաղաղության բանակցություններ սկսել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես […]

Մոսկվան Կիևի հետ բանակցություններում մուկ ու կատու չի խաղալու․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարները և Կիևի մարտավարությունը, ասել է, որ Մոսկվան «մուկ ու կատու չի խաղա»։ «Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական կողմը որոշել է պահանջել, որ եթե պայմանագիր կնքվի, մի քանի օրվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ռուսական զինված ուժերը կլքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված