03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: կուտակումներ

Հարուցվել է քրեական գործ՝ հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ […]

Սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները  բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն։ Դա խոսում է  համակարգի կայացման և արդյունավետության մասին։     Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն […]

Դատախազությունը ամփոփում է

 ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ: Նշված դեպքերից՝ – 32-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկության փորձերին (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված). – 2-ը՝ առերևույթ […]

Առեւտրային պատերազմ. Հայկական Ժամանակ

Երեւանում «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիրում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բանավիճեցին Ռուսաստանի ու Բեռալուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետերը: Վեճի թեմաներից մեկը Ղազախստանի ու Ղրղզստանի սահմանին տիրող իրավիճակն է, որն ավելի ու ավելի նմանվում է «առեւտրային պատերազմի», իսկ մյուսը՝ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ձեւավորվեու ժամկետների ձգձգումը: Նախ ԵԱՏՄ երկրների վարչապետերի […]

Ուշադրություն. երթեւեկության կազմակերպման փորձնական փոփոխություն

Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:  Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող […]

Ուշադրություն, ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Նալբանդյան – Պուշկին  – Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:   Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության […]

Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզներ կընդունվի ավելի քան 9000 երեխա․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին: «Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ: Մեր […]

Մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներից հեռացվում է կուտակված աղբը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ միասին գնացքով շրջել և ուսումնասիրել է Երևան քաղաքի վարչական տարածքի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում երկաթգծերի հարակից հատվածները: Շրջայցի ընթացքում գույքագրվել են երկաթգծերի հարևանությամբ գտնվող բոլոր այն տարածքները, որտեղ նկատվել […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև […]

16 հազար դրամ տուգանք` մեքենայից աղբ նետելու համար (տեսանյութ)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ, երբ հավանություն էր տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրին, տեսակետ հայտնեց, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա: «Այս արտահայտությունը վերաբերում էր նրան, որ ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ մեքենայից դատարկ շիշ չի կարելի շպրտել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ