11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սերիական ստախոս, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը»

«Փաշինյանն այսքան ժամանակ մեզ ասում է հետևյալը․ «Մենք սահմանազատում ենք անում, ստանում ենք լեգիտիմ սահման, որը մեզ պաշտպանելու է, և առաջին քայլը լինելու է հուլիսի 1-ի պրոտոկոլը», պարզվում է այս մարդը ստախոս է, սովորական ստախոս»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի կանոնակարգի հաստատման ժամկետների խախտման մասին։

«Բանակցային իրավիճակի մասին տեղեկությունները մենք ստանում ենք միայն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից։ Ակնհայտորեն Փաշինյանը սուտ է խոսում՝ նրա ոչ մի ասածը տեղի չի ունենում։ Եվ հենց այս փաստերը բացահայտելով՝ պետք է ջանքեր գործադրել և հանրությանը ցույց տալ, որ իր ղեկավարը սերիական ստախոս է, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը՝ երկիրը տանելով միակողմանի զիջումների։ Նա խաղաղության ստրատեգիա, ճանապարհային քարտեզ չունի»,- նշել է Զուրաբյանը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ