14 Հունիսի, Saturday, 2025
KFC

79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սեւան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք:

Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սեւանի էկոլոգիական աղետը անդառնալի հետեւանքներ կունենա։

Ներկայացվող լուսանկարները ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի վերջին «նորություններն» են, որոնք ամբողջությամբ «հնություն» են։

«Սեւան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ