Վաղվանից ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 26-28 աստիճան։