Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներն իրենց կայքերում ու սոցցանցերի էջերում սկսել են ակտիվորեն շրջանառել «Հայաստանի նոր քարտեզը», որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
«Հրապարակ»-ը գրում է. Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան […]