13 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 10, 2024

Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի: Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն: Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: […]

Փաշինյանը Հայաստանում առաջ է տանում սերբական սցենարը․ Դմիտրի Ռադիոնով. Alphanews.am

Alphanews.am-ը գրում է․ ԻՀ աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, Հայաստանի եվրաինտեգրման հավանականությունը և Բաքվի պահանջները Հայաստանի նկատմամբ, փոխանցում է Yerevan.Today-ը:  Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները որոշակի ճգնաժամ են ապրում, քանի որ հայկական ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա: «Ռուսաստանն ու Հայաստանը մերձավոր դաշնակիցներ են։ Այդ […]

Առաջին անգամ Երեւանից գործարկվելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստան

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:  

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան […]

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վրա տարածվող համաներման մասին օրենքը նախաձեռնվել և ընդունվել է Նիկոլ Փաշինյանի օրոք

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վրա տարածվող համաներման մասին օրենքը նախաձեռնվել և ընդունվել է 2018թ.-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այս մասին հիշեցնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Հիշեցնենք, նախկին ոստիկանապետը եւ փոխոստիկանապետը հուլիսի 9-ին դատապարտվել են ազատազրկման, բայց համաներմամբ ազատ են արձակվել:

Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կմահանա

Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1:7): Եվ սա երեք պատճառով. Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ: Երկրորդ` որովհետև […]

Կրшկոցներ՝ Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ․ կա վիրшվոր

Հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից […]

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիրը /Տեսանյութ/

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ 21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը […]

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի