Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել: Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ […]