29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ.Փաստ

Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա: Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացմանը զուգահեռ, իշխանությունները գործի են դրել բոլոր լծակները, այդ թվում՝ «իրավապահ» գործիքակազմն ու տեղեկատվական տեռորի մեթոդները, և հարձակվել են ոչ […]

Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը. մարզպետը հանդիպումներ է ունենում. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։ Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին […]

Իշխանության հերթական սխալ հաշվարկը. Ժողովուրդ

Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան եւ երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ […]

Փաշինյանը գիշերը զանգեց ինձ, ինչ-որ չարաճճիություն էր արել, խնդրեց ինձ հաշտեցնել իրեն Պուտինի հետ, ես նրան օգնեցի. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ռուսաստանի հայերի միությունը թելեգրամյան ալիքում մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը․ «Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ ոջիլ ես։ Մենք մի այդպիսի ոջիլ արդեն […]

Իսրայելը շարունակում է ավերել Գազան /Տեսանյութ/

Իսրայելական բանակը «հրատապ անհրաժեշտության» պատճառով ստեղծում է կենսաթոշակային տարիքի պահեստայինների դիվիզիա։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի կենտրոնական և հարավային հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված տասնյակ պաղեստինցիների թվում ևս հինգ երեխա կա: Իսրայելի կառավարությունը քննարկում է  Պաղեստինը ճանաչող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Իսրայելցի զինվոր է սպանվել Գազայի հարավում շենքի պայթյունից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից […]

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի: Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում` լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն: Երկրորդ, պետականության պաշտպանության […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. հիմնական իրադարձություններ, օր 843 /Տեսանյութ/

Դոնեցկի արևելյան շրջանի Նովա Պոլտավկա գյուղի վրա ռուսական հարձակման հետևանքով յոթ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երիտասարդներ, հայտնում է շրջանային դատախազությունը։ Զելենսկին կրկին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկվող ռազմական օգնության ներկայիս մակարդակը բավարար չէ ռուսական ուժերի դեմ Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Տասնյակ երկրներ Շվեյցարիայում խաղաղության կառուցման երկօրյա գագաթնաժողովից հետո պաշտպանեցին Ուկրաինայի տարածքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի