Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական» /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել օկուպացված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել հայրական խորհուրդը պատերազմից առաջ: Մանրամասները՝ կից տեսանյութում: