Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +30 աստիճանի։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից։ Սերժ Սարգսյանը այսօր Ծիծեռնակաբերդում էր, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրական առաջնորդ, ով կառուցել էր իրական ժողովրդավարություն։ Այսօր մարդկանց բարևի մեջ ջերմություն կար, հայացքներում՝ զղջում և ափսոսանք, 2018 թվականին չհասկանալով այլ ուժերի կողմից մանիպուլացվելու, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը. «Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում դաժանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը։ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը […]
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ ասելիք չկա. «Արշակ Սրբազանը երեկ իր ելույթով ամեն ինչ ասել է, այդ ելույթը կարելի է մի քանի անգամ լսել ու հետևություններ անել: Եվ միայն մի բան կարող եմ ասել` […]
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը – Սրբազա՛ն, քանի օր է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են, բողոքողների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, և ի դեմս նրա թիրախավորվել է Եկեղեցին, ռուսական գործակալ լինելու համար են մեղադրում Սրբազանին, Եկեղեցուն մեղադրում պատերազմ հրահրելու համար։ Ինչո՞ւ է թիրախավորվել Եկեղեցին։ – Միակ ուժը, որ իրենց […]
168.am
168.am