Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»,«Նիկոլ մարդասպան» վանկարկումներով։ Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել աղջկա հետ։ Նրանց ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Նրան հաջողվեց ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։
agos.com.tr-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հղել է ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ: Նշենք, որ նա 2012 թվականից ի վեր հղում է այսպիսի ուղերձ Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին: «Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ […]
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա մանրամասնում է՝ ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած և քանակով, և ռազմական առումով տոտալ անհավասարություն։ «Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը’ տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից […]
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցին։ «Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից Ցեղասպանություն էր՝ ծրագրված […]